ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Ազգային փոքրամասնություն» չէ, այլ անկախ պետականություն ունեցող ազգ

«Ազգային փոքրամասնություն» չէ, այլ անկախ պետականություն ունեցող ազգ
11.06.2023 | 09:01

Վերջ տվեք երեխայական խաղիկներին, հիմա էլ, թե՝ Ամերիկան համաձայն չէ, որ ազգային փոքրամասնությունը լքի Ադրբեջանը։

Նախ, «ազգային փոքրամասնություն» չէ, այլ անկախ պետականություն ունեցող ազգ. սա՝ քանի դեռ չեմ մոռացել։

Հիմա մի քանի փոխկապակցված հարցեր.

ա) իսկ Ամերիկան համաձա՞յն էր, որ առանձնակի արդյունք չապահովող էկոլոգիական շարժումը շատ արագ վերածվեր պաշտոնական աթոռ երաշխավորող «ղարաբաղյան շարժման», իսկ արդեն կարճ ժամանակ անց հիմնավորեիք, որ լավ ապրելու համար այն պետք է զիջել «բարեկամ» Ադրբեջանին, ներել «վերափոխված» Թուրքիային, մանավանդ, որ եղածը իբր դասական իմաստով ցեղասպանություն էլ չի և այլ «հեռանկարային քայլեր»:

բ) Ամերիկան համաձա՞յն էր, որ տեղի ունենար հազարավոր զոհերի պատճառ դարձած 44-օրյա պատերազմ, թե՞ դա հանրությանը համապատասխան «կոնդիցիայի» բերելու սոսկ հնարք էր։

Այս համատեքստում ամեն անգամ դեմագոգիկ ոճով մի հարցրեք, թե այդ ոu՞մ զավակների հաշվին եք պատրաստվում պաշտպանել Հայրենիքը։

Ամեն ազգ ինքն է պաշտպանում իր Հայրենիքը, քանի դեռ դրա անհրաժեշտությունը կա՝ ներսից քանդելով ագրեսոր թշնամու երկիրը, ոչ թե թույլ տալով, որ թշնամին նույնը մեր ձեռքերով անի:

գ) Լա՛վ, դուք, ինքներդ, հավատու՞մ եք, որ Արցախն այս քաղաքականության արդյունքում շատ կարճ ժամանակ անց, մեղմ ասած, չի արժանանալու Նախիջևանի ճակատագրին։

Ընդ որում, Ադրբեջանը և Թուրքիան դա արդեն կարող են անել առանց մեկ փամփուշտի:

դ) Ի դեպ, Ամերիկան համաձա՞յն էր, որ Կիպրոսը երկու մասի բաժանվեր, և ոչ միայն…

ե) Վերջապես, Ամերիկան բռնությա՞մբ է պահելու հային իր հողի վրա...

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5097

Մեկնաբանություններ